A1plus.am-ը գրում է.
Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ եթե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ մենք միջուկային զենք ունենք, ուրեմն, «վարչապետ մարդ է եղել, մի բան գիտի»։
«Ա1+»-ի ճշտող հարցին, թե քանի որ նա վաղուց է վարչապետ եղել, հնարավո՞ր է, որ մենք վաղուց ունենք միջուկային զենք, պարոն Ռուստամյանն ասաց. «Ինչու՞ ոչ։ Չմոռանանք, որ մենք միջուկային գերտերության մաս ենք եղել»։
Հիշեցնենք, Հրանտ Բագրատյանը ապրիլի 29-ին «Մեդիա կենտրոն»-ում հայտարարել էր «Հայաստանում միջուկային զենքն արդեն ստեղծված է։ Ես դա ասում եմ` ի գիտություն Ադրբեջանի»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում