▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ

ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ապաքինվում է: Դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ: Այս մասին հայտնում է kp.ru-ն: 

«Արմեն Բորիսովիչը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ, նա իրեն նորմալ է զգում. զանգերի է պատասխանում, խոսում է և ինչպես միշտ՝ կատակում»,- ասել են բժիշկները:

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանն շաբաթ օրը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել սրտի կաթվածի կասկածանքով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել:

Նշենք, որ դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաի հետ։ Զույգը մտերիմների ընկերակցությամբ օրինականացրել է հարաբերությունները ՔԿԱԳ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more