Այսօր համացանցը ցնցեց Գյումրիի համնայնքապետի թեկնածուներից մեկի՝ Արտյոմ Թումանյանի նախընտրական հոլովակը, որտեղ վերջինս ֆայտոնով, հպարտ կեցվածքով, շրջում է Գյումրիի փողոցներում և հանդես է գալիս Գյումրին և գյումրեցիներին փրկելու կերպարով։ Իսկ թե ո՞վ է նա․ փորձենք հասկանալ․․․
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումից պարզվում է Արտյոմ Թումանյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ հետապնդում կազմակերպած անձն է․
«Ով չգիտի՝ ասեմ, իմանաք։ «Ֆայտոնով մաշտ»-ը լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ տռավլյան կազմակերպած անձն է, որին հաջորդեց ցուցադրաբար ստորացնելով ձերբակալությունը, ապա կալանքն ու մահը դատարանի դահլիճում։ Արժի՞ նրան ճանաչելի դարձնել՝ թեկուզ ծաղրելով։ Դու՛ք որոշեք»,- գրել է փաստաբանը։
***
Ֆեյսբուքյան օգտատերերից Ռազմիկ Գևորգյանն էլ այսպես է բնութագրել Գյումրիի համայնքապետի թեկնածուին․
«_«մարԹ»` ում գործերից դավաճանության հոտ է գալիս,
_«մարԹ»` ով մշտապես կանգնած է եղել նիկոլի ու քպ-ի կողքին,
_«մարԹ»` ով քայլում է սարիԳին համահունչ,
_«մարԹ»` ով մշտապես ոտնահարել է գյումրեցու թասիբն ու արժանապատվությունը,
_«մարԹ»` ով ոչնչացնում է Գյումրու ավանդույթները ու նույնը սերմանում է սերունդների մեջ,
_«մարԹ»` ում շնորհիվ, տարբեր ազգերի մեջ, խայտառակվել է հայկական Եռագույնը,
_«մարԹ»` ով Գյումրու ողջ հանրության համար, իրագործել է մի քանի տասնյակ հակահայ ծրագրեր,
_«մարԹ»` ով ոչնչացնում է իր հարազատ քաղաքը` Գյումրին, հանուն կարիերայի,
_«մարԹ»` ով կերավ լուսահոգի Արմեն գրիգորյանի գլուխը,
Ղայդով քպ-ական կենդանի` արտյոմ նազիկի թումանյան...»։
Ըստ հրապարակումների՝ պարզվում է Արտյոմ Թումանյանն աչքի է ընկել նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մատուցած ծառայություններով։
***
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄարԹը, ով դավաճան իշխանությունների ու նրանց կողմից աջակցություն վայելող պրոպագանդիստ Ռոմանի հետ է նստում ու վեր կենում: ՄարԹ, ում վերջին տեսաձայնագրությունը նվիրված էր ավելի շատ կառապանին, այլ ոչ թե իր մասին էր: ՄարԹ, ով զինվորական հագուստի հանդեպ հարգանք չունի, որովհետև թույլ ա տալիս հայկական բանակի հագուստն օգտագործվի սեփական քաղաքական նկրտումների համար: ՄարԹ, ում աջակիցների մեծ մասը այնքան անգրագետ են, որ իր հասցեին ձոնվող մի մեկնաբանության մեջ թույլ են տալիս 7-28 սխալ (պարապ էի, նստել հաշվել եմ): Լատինատառ հայերենի մասին էլ չեմ խոսում: Թե բա մեր h@parduyun, երևի հպարտություն բառն են նկատի ունեցել: |