▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանին սպառնու՞մ է Շուշան Պետրոսյանի ճակատագիրը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բոլորը կարծիք են հայտնում, թե ինչպիսի՞ Մշակույթի նախարար կլինի Արմեն Ամիրյանը:

Ասեմ ձեզ. շատ վատ: Սա ասում եմ մեծ համակրանք ունենալով Արմեն Ամիրյանի հանդեպ: Հայաստանում ներկայիս համակարգի պայմաններում անգամ ամենասուրբ անձը չի կարող մի քանի ամսից ավել ղեկավարել որևէ ստորաբաժանում՝ կամ կհրաժարվի, կամ կդառնա էնպիսին, ինչպիսին բոլորն են:

Ժամանակին, երբ Շուշան Պետրոսյանը հայտնվեց ՀՀԿ ցուցակում, ես ասացի, որ ցավում եմ՝ մեծ երգչուհուն համակիրների հոծ բանակը կորցնելու համար: Հիմա նույնն եմ ասում. պարոն Ամիրյան, եթե դուք վերցնեք այդ պաշտոնը, կդառնաք նույնքան ատելի ժողովրդի աչքին, ինչպես կառավարության, օրենսդիրի ճնշող մեծամասնությունն է:

Արմեն Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more