1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Գագիկ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Գագիկը 2013 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում անառակաբարո գործողություն է կատարել 16 տարին չբոլորած աղջկա նկատմամբ:
Գագիկը, տեսնելով փողոցով անցնող անչափահաս աղջկան, իր անձնական օգտագործման «Մերսեդես բենց» մեքենայի «ղեկին նստած վիճակում բաց պատուհանից ցուցադրել է իր առնանդամը»:
Աղջիկը շփոթվել ու անմիջապես հեռացել է, բայց նաև զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին:
Բացի այդ, մնալով անպատիժ, Գագիկը 2014 թվականի ապրիլի 25-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում նույն կերպ անառակաբարո գործողություն է կատարել 12 տարին չլրացած՝ 2003 թվականին ծնված աղջկա նկատմամբ:
Գագիկը նկատել է դպրոցից տուն վերադարձող աղջկան, մեքենայի կողային պատուհանի ապակին բացել է, կանգնել է երեխայի կողքին ու ցուցադրել է իր անդամը՝ ասելով.
«Մի բան ցույց տամ, ոչ մեկին չասես»:
Երեխային անծանոթ մեքենայի վարորդի հետ խոսելիս տեսնելով՝ մայրը ձայն է տվել նրան: Գագիկը անմիջապես մեքենան քշել-հեռացել է:
Գագիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142 հոդվածի 1-ին մասով:
Նրա խափանման միջոցը կալանավորումն է:
Առաջադրված մեղադրանքում Գագիկ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
Հայտնել է, թե 2013 թվականի հոկտեմբերի 5-ին իր «Մերսեդեսով» ընթացել է մարզի գյուղերից մեկի ճանապարհով: Երթևեկելիս «առնանդամի շրջանում ծակոցներ է զգացել, մեքենան կանգնեցրել ու թաց թաշկինակով մաքրել է օրգանը… Այդ պահին մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա անցել են երկու աղջիկներ: Ինքը չի հիշում՝ մեքենայի պատուհանը բա՞ց, թե՞ փակ է եղել, այդ աղջիկները տեսե՞լ, թե՞ չեն տեսել իր օրգանը: Ինքը նրանց դիտավորյալ չի ցուցադրել այն…»:
Մյուս դրվագի վերաբերյալ Գագիկը հայտնել է, որ 2014 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 14-ն անց 30-ին ինքը մեքենայով երթևեկելիս է եղել քաղաքում, մեքենան կանգնեցրել ու մոտակա շինության մոտ միզել է: Այդ պահին շինության հետևից դուրս է եկել մի 8-9 տարեկան աղջիկ: Ինքը նրան տեսնելով՝ անմիջապես հագել է տաբատն ու հեռացել է:
Դատարանում Գագիկը հայտնել է, թե ինքը բնական կարիքը հոգացել է ամայի տեղում, չի նկատել, որ մի երեխա իրեն է նայում: Ինքը նրան ասել է՝ ներող կլինես, ոչ մեկին չասես, հետո նրանից ճանապարհն է հարցրել… Երեխան, ըստ ամբաստանյալի, ցուցմունքները գրել է քննիչի թելադրանքով:
Ըստ ամբաստանյալի՝ թյուրիմացություն է եղել, երկու դեպքերն էլ ճիշտ չեն: Հնարավոր է՝ ինչ-որ մեկն ուղղորդում է: Ինքը շեղված չէ, առողջ է: Իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ուղղորդված են քննիչի ու դատախազի կողմից, թե ինչո՞ւ՝ ինքը չգիտի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում