1in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է «Արմավիր» ԲԿ-ի կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:
Հասմիկ Հակոբյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Ադամյանի նախագահությամբ:
Մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով՝ հղի Նարինե Շարոյանին բուժօգնություն ցուցաբերելիս մասնագիտական պարտականությունները անփույթ, անբարեխիղճ կատարելու համար, ինչի արդյունքում հղի կինը մահացել է:
Ըստ գործի նյութերի՝ Նարինե Շարոյանն ամուսնացել էր 2005 թվականին Գագիկ Մ.-ի հետ: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են 1 երեխա:
2014 թվականին Նարինեն հղիացել է: Մինչև գինեկոլոգիական բաժանմունքում հաշվառվելը Նարինեն անցել է մի շարք հետազոտություններ, նրան թույլատրվել է պահպանել հղիությունը:
Նարինեն հաշվառվել է «Մեծամորի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում, հաճախել է կոնսուլտացիաների, հղիության հետ կապված խնդիրներ չեն եղել:
2014 թվականի հունիսի 27-ին Նարինեն ցանկացել է ձմերուկ ուտել: Ամուսինը կնոջ խնդրանքով ձմերուկ է գնել, ժամը 23-ի սահմաններում ամուսինները ձմերուկ են կերել ու պառկել են քնելու:
Առավոտյան Նարինե Շարոյանն իրեն վատ է զգացել, սրտխառնոց ու փսխումներ է ունեցել: Նա զանգահարել է «Մեծամոր» ԲԿ-ի իր բժշկուհուն՝ բժիշկ-գինեկոլոգ Հայկուհի Սարգսյանին, հայտնել է, որ վատ է զգում: Բժշկուհին խորհուրդ է տվել խմել «Դոպեգիտ» դեղահաբ ու շտապ դիմել բժշկի:
Ժամը 11-ն անց 50 –ին ամուսինն ու սկեսուրը Նարինեին տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ նրան զննել է հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը: Վերջինս Նարինե Շարոյանի մասին տեղեկացրել է ծննդատան վարիչի փոխարինող Արմեն Վարդանյանին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում