1in.am-ը գրում է.
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ արդարացման դատավճռով է ավարտվել 2013 թվականի հունիսի 20-ից ընթացող դատական քննությունը 24-ամյա Սաշա Ս.-ի գործով (այս ու գործով անցնող մնացած անունները փոխված են):
Սաշա Ս.-ին մեղսագրվել էր հետևյալ արարքը. նա և համագյուղացի Ալիկը Հենրիկ Ս.-ի միջոցով ծանոթացել են վերջինիս հետ պահակային տնակում ապրող Հայկուշի ու նրա անչափահաս՝ 2000 թվականին ծնված դստեր՝ Գալյայի հետ:
Ալիկն ու վերոհիշյալ Սաշան Հենրիկից իմացել են, որ նա ինտիմ կապի մեջ է գտնվում Հայկուշի հետ, ցանկացել են իրենք ևս նմանատիպ կապ հաստատել այդ կնոջ հետ:
Երիտասարդներն իրենց ցանկության մասին հայտնել են Հենրիկին, վերջինս դեմ չի եղել:
2012 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում Ալիկն ու Սաշան ուտելիք և խմիչք են գնել ու գնացել են Հայկուշի բնակատեղին, որտեղ տվյալ պահին եղել են Հենրիկը, Հայկուշը, վերջինիս ընկերուհին ու անչափահաս դուստր Գալյան:
Հաց ուտելուց հետո Հենրիկն ու ընկերուհին գնացել են:
Սաշան Հայկուշին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, ստացել է նրա համաձայնությունը, նրա հետ պառկել է մուտքի մոտ դրված մահճակալին:
Այդ ընթացքում Ալիկը, ըստ մեղադրանքի, գրկել է անչափահաս՝ այն ժամանակ 12 տարեկան աղջկան ու նրա հետ պառկել է պատուհանի տակ դրված մահճակալին: Նա օգտվել է անչափահաս աղջկա անօգնական վիճակից ու «խաթարված ձևով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ»: Մայրը չի միջամտել…
Հարկ է ասել, որ Ալիկ Մ.-ն նույն ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա դեկտեմբերի 18-ին կայացրած դատավճռով արդեն իսկ արդարացվել է՝ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքում:
Ըստ Սաշա Ս.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա, տեսնելով անչափահաս Գալյայի մոր՝ Հայկուշի հանդուրժողականությունը, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 23-ի սահմաններում գնացել է հիշյալ տնակը, որտեղ Հայկուշն ու անչափահաս Գալյան մենակ են եղել: Սաշան ցանկություն է հայտնել ոչ ավանդական եղանակով հարաբերություն ունենալ անչափահաս աղջկա հետ: Մայրը… չի առարկել…
Եվ, ըստ մեղադրանքի, Սաշա Ս.-ն, օգտագործելով հանցանքի պահին 12-ամյա աղջկա անօգնական վիճակը ու նրա մայրիկի թողտվությունը հենց մայրիկի ներկայությամբ ոչ ավանդական եղանակով հարաբերություն է ունեցել աղջկա հետ:
2014 թվականի մարտի 4-ին Սաշայի շահերի պաշտպանների միջնորդությամբ նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, գրավի գումար է սահմանվել 700 հազար դրամը:
Սաշա Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ինքը Գալյա Ա.-ի հետ ընդհանրապես սեռական հարաբերություն չի ունեցել, նրան չի էլ ճանաչում: Դեպքի օրը ինքը նշված տնակում չի եղել:
Մեկ խոստովանական ցուցմունքը տվել է քննիչի կողմից իրեն խաբելու հետևանքով ու նրա թելադրանքով:
Անչափահաս տուժող Գալյան նախաքննության ժամանակ հայտնել է, թե մոր և մոր երկրորդ ամուսնու հետ սկզբում ապրել են անասնագոմերին կից տնակում: Մոր ամուսինը վիճել է մոր հետ, իրենց դուրս է արել այդ տնակից: Իրենք ժամանակավոր կացարան են խնդրել Հենրիկից, ում հետ մայրը հաճախ հանդիպումներ էր ունեցել և ում պատճառով վիճել էր ամուսնու հետ:
Հենրիկը ընդունել է իրենց, իրենք ապրել են պահակատանը: Ինքը մոր հետ քնել է պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ Հենրիկը՝ մուտքի դռան մոտ դրված մահճակալին:
Դեպքի օրը տնակ են եկել Ալիկն ու Սաշան, ովքեր խմիչք և ուտելիք են բերել: Հենրիկն ու մոր ընկերուհին գնացել են, իրենք մնացել են Ալիկի ու Սաշայի հետ:
Սաշան մոր հետ պառկել է դռան մոտ գտնվող մահճակալին, իսկ Ալիկը գրկել է իրեն ու տարել է դեպի պատուհանի մոտ դրված մահճակալը:
Նա հանել է շորերը, ինքն էլ է հանել, և նա ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Հաջորդ օրը տնակ է եկել Սաշա Ս.-ն ու մոր թույլտվությամբ իր հետ նույնպես ոչ ավանդական եղանակով հարաբերություն է ունեցել:
Դատարանում անչափահաս տուժողն ասել է, թե ինքը ստել է, Սաշա Ս.-ն իր նկատմամբ ոչինչ չի արել, ինքը նրան ճանաչում է որպես Հենրիկի անասնաֆերմայից կաթ տանող Ալիկի ընկերոջ:
Ինքը սուտ ցուցմունք է տվել, որովհետև վախեցել է քննիչից, նա իրեն հարվածել է քանոնով: Իր առաջին հարցաքննության ժամանակ մանկավարժ չի եղել:
Տուժողը հայտնել է, թե չի ցանկանում, որ իր ստի պատճառով Սաշա Ս.-ն ենթարկվի քրեական պատասխանատվության:
Գալյայի մայրիկ Հայկուշը նախաքննության ընթացքում տվել է Սաշա Ս.-ին մեղադրող ցուցմունք, ընդ որում ասել է, թե դեպքի օրը ինքը տնակի մի մահճակալի վրա էր սեռական հարաբերություն ունենում, իսկ Ալիկը իր անչափահաս դստեր հետ՝ հարևան մահճակալին, ու ինքը վերջում 12-ամյա դստերը նույնիսկ հարցրել է, թե ինչ ճանապարհով է Ալիկը նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել… Դուստրն էլ նշել է՝ թե ինչ…
Հաջորդ օրը տնակ է եկել Սաշա Ս.-ն, ասել է, թե ինքն էլ է ցանկանում Գալյայի հետ հարաբերություն ունենալ: Այդ պահին ինքը ստամոքսի ցավեր է ունեցել, թեյ է խմել, իսկ Սաշան իր համաձայնությամբ, առանց բռնություն գործադրելու ոչ ավանդական եղանակով հարաբերություն է ունեցել իր անչափահաս դստեր հետ…
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում