▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի 10 դպրոցում դաս չեն անում

«Փետրվարի մեկից դասերը վերսկսվեցին ամբողջ ՀՀ տարածքում: Արձագանք ստացանք միայն Արմավիրի մարզից, քանի որ 10 դպրոցներին չէր հաջողվել անհրաժեշտ ջերմություն ապահովել: Հեղուկ վառելանյութով են աշխատում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է բաց թողնված դասերին, ապա նրա խոսքով, գարնանային արձակուրդի, հավելյալ դասաժամերի հաշվին, դրանք լրացվում են մինչև ապրիլի 10-ը.

«Արմավիր մարզի դպրոցները իրենց բացը կլրացնեն մինչև ապրիլի վերջը»,-հայտնեց Նարինե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է բացակայություններին, ապա երեկ և այսօր բացակայությունների թիվը կազմել է շուրջ 20-30 %, ինչը պայմանավորված է նրանով, որ աշակերտների մի մասը դեռ ամբողջապես չի կազդուրվել.

«Բոլոր դպրոցներում կան բուժքույրեր, մեծ դպրոցներում՝ նույնիսկ երկու բուժքույր է աշխատում: Պայմանավորվել ենք, որ այդ բացակայությունները խնդիրներ չառաջացնեն: Առաջիկա երեք օրերին բացակայություններ չեն դրվի, այնուհետ կարծում եմ, որ կսկսվի նորմալ աշխատանք և ջեռուցումն էլ կավելանա»,-նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more