▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժե՞ պետական սուղ ռեսուրսները ծախսել Կարեն Ավագյանի չծերացող հայացքը տեսնելու համար

Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպես երիտասարդներ այս օրերին պետք է մտածեք միայն ձեր հետագա անելիքների և այդ անելիքներին ձեր անմիջական մասնակցությունն ունենալու մասին»։
 Բազե ի հավաքին մտքափայլել ա Գալուստ Սահակյանը։ 

Ընդհանրապես արժե պետական սուղ ռեսուրսները ամեն տարի ծախսել նման մտքեր լսելու, Կարեն Ավագյանի չծերացող հայացքը տեսնելու և ՀՀԿ-ական անիմաստ հավաք կազմակերպելու համար։ Մեր երկրում ոչ ՀՀԿ-ական խելացի մարդիկ չկա՞ն։ Չէ որ այդ հավաքը ՀՀԿ-ի ու Կարեն Ավագյանի գրպանից չի վճարվում։ Օրինակ ընդդիմադիրները, ԱԺ մնացած ուժերը ինչու չպետք է հանդիպեն նույն երիտասարդներին։ Մարդ ես, միգուցե Գալուստ Սահակյանից ավելի խելացի միտք ա ասում մեկը։ Ու ընդհանրապես ինչու պետական փողերը պետք է տնօրինի կուսակցական կառույցը։ Էն էլ սենց անիմաստ։

P.S. Տեսնես բազեականներից մեկը հարցրել է` ինչու էիք ՊՊԾ գնդի գրավման օրերին բոլորդ թռել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more