▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամ Աբրահամյանը մոռացե՞լ էր, որ միակ թեկնածուն է. «Ժողովուրդը ում վստահի, նա էլ կլինի». aravot.am

aravot.am-ը գրում է. Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում թիվ 17/7 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը: Նա ընտրության էր եկել 3-ամյա դստեր և հորեղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդու՝ Արսեն Աբրահամյանի հետ: Նա հավաստիացրեց, որ ընտրվելուց հետո բարեկարգելու է քաղաքը, շենքերի տանիքներն է վերանորոգելու:

Արգամ Աբրահամյանը միանշանակ չասաց, թե քաղաքապետ ընտրվելով մուտք է գործելու մեծ քաղաքականություն, նշեց. «Ժամանակը ցույց կտա»:

Հարցին՝ ինչպիսի՞ն կլինեն ընտրության արդյունքները Արգամ Աբրահամյանը այնպես պատասխանեց, որ թվաց, թե տեղյակ չէ, որ միայն ինքն է թեկնածու. «Ընտրությունները ցույց կտան արդյունքները, ժողովուրդը ում վստահի, նա էլ կլինի»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more