▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամ Աբրահամյանը դարձավ Խաչատուր Սուքիասյանի «Ռոսսիա Մոլլ»-ի 50%-ոց մասնաբաժնի սեփականատերը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ինչպես պնդում են կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները` արդեն բավական երկար ժամանակ է, ինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, բավականին ակտիվ հետաքրքրվածություն է դրսևորում Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսսիա Մոլլ»-ի նկատմամբ։ Մասնավորապես, շատ էին շրջանառվում խոսակցություններ, որ Աբրահամյանը ցանկանում է իր մասնաբաժինն ունենալ այս բիզնեսում։

Եվ ահա, Արգամ Աբրահամյանի ու Խաչատուր Սուքիասյանների բանակցությունները տվել են իրենց արդյունքը․ այսուհետ «Ռոսսիա Մոլլ»-ի 50% մասնաբաժնի սեփականատերը դառնում է վարչապետի որդին։ Այսպիսով, կարելի է գրանցել ուշագրավ մի փաստ․ 2008 թվականից հետո առաջին անգամ, Խաչատուր Սուքիասյանի բիզնես գործունեությունում կրկին ներգրավված են լինելու իշխանական բարձրաստիճան էլիտայի ներկայացուցիչներ։

Աղբյուրը՝ armrealpolitics.blogspot.am

Asekose.am-ը պատրաստ է այս առիթով պարզաբանում ներկայացնել երկու կողմերից էլ, իսկ գործարքի մանրամասների և իսկության մասին կփորձի ներկայացնել առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more