▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային ու դաժան դեպք Երևանում. աղջիկը կասկածվում է հորը աճուկից բենզին ներարկելով սպանելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2015 թ.-ի հոկտեմբերի 2-ին ժամը 14:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել էին, որ «Կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 81-ամյա Ռուբիկ. Հ.-ն, ով վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ դատաբժշկի նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ ավագ քննիչ Մայիլյանի կողմից նյութեր նախապատրաստելուց հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր:

Այս տարվա օգոստսոսի 19-ին Երևան քաղաքի դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվել է և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբիկ Հ.-ին աճուկից բենզին ներարկելու միջոցով սպանել է նրա աղջիկը՝ Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 55-ամյա Կարինե Հ.-ն:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք:  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more