shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա:
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն Նորք-Մարաշ քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Սաբհա Մանսուրի դին: Տեղում դատաբժիշկը, զննելով, նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կայքին հայտնում է, որ արդեն ժամեր անց դատաբժշկական կենտրոնից ոստիկանություն տեղեկություն է փոխանցվել, որ 93-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: