▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. կինը կասկածվում է քնած ամուսնուն սպանելու մեջ. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում Բանավանի 22 տանը տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տան տիրոջ` 76-ամյա Ռադիկ Արամի Հակոբյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կան հարվածի հետքեր, ինչը պատճառ է դարձել մահվան: Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Հ. Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` սպանությունը կատարելու մեջ կասկածվում է մահացածի կինը, 64-ամյա Հազարվարդ Արմենակի Աբգարյանը, ով ամուսնուն սպանել է, երբ նա քնած է եղել բազմոցին:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու ու քննիչները ննջարանում կնոջ մահճակալի տակ հայտնաբերել են հանցագործության գործիք` մուրճն ու կացինը, որոնց վրա կան արյան հետքեր:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more