▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Պուշկինոյի անտառում հայտնաբերվել է հոշոտված դի. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները Ստեփանավան քաղաքին հարակից` Պուշկինոյի անտառում հայտնաբերել են հոշոտված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները:

Դեպքի վայր է հրավիրվել նաև դատական բժիշկը, ով զննելով դին, պետք է պարզի` դին արական, թե իգական սեռի է, իսկ հետո ոստիկանությունն ու քննչական բաժինը պետք է պարզեն դիակի ինքնությունը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more