Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի թիվ 38 շենքի բակում աղջկա դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Նշված շենքի բակում հայտնաբերվել է մոտ 18-20 տարեկան աղջկա դի և, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել՝ 16 հարկանի այդ շենքից ցած նետվելու եղանակով: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը, ինչպես նաև, թե տանիքի՞ց կամ շենքի ո՞ր հարկից է նա ցած նետվել: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբը:
Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներգը նշված շենքի 13-րդ հարկում հայտնաբերեցին պայուսակ և, ըստ տեղեկությունների, այն պատկանում է ինքնասպանություն գործած աղջկան: Պայուսակում հայտնաբերել են Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողական տոմս՝ 20-ամյա Հերմինե Խ.-ի անվամբ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում