▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. 41-ամյա տղամարդու դին տեղափոխելու ժամանակ գլուխը պոկվել է. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Արտաշիսյան 73 /10 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանում հայտնաբերել են 41-ամյա Անդրանիկ Ենոքյանի դին, իսկ բնակարանում ոստիկաններն ու քննչները մեծ դժվարությամբ էին աշխատում, քանի որ սուր հոտ էր ընկել բնակարանում:

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ դին տեղափոխելու ժամանակ գլուխը մարմնից պոկվել է, իսկ տեղում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներն էլ ասում էին. «Եթե գլուխը պոկվել է, ապա դա չի նշանակում որ նրան գլխատել են, այլ, քանի որ երկար ժամանակ առաջ է նա մահացել, դին փտել է, ինչի հետևանքով էլ հնարավոր է, որ գլուխը մարմնից պոկվի»:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more