▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Աշտարակ քաղաքում. սեփական տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տանը մահացած կին և տղամարդ կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Մուրադ Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Լայերտ Գրիգորյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Վահե Մարտիրոսյաի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը: Այս պահին դատաբժիշկը զննում է դիերը և, ըստ նախնական տեղեկութունների, դիակների վրա բռնության հետքեր չկան: Նշված տան դուռը բացել են Աշտարակի հրշեջ-փրկարարները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more