▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքը շարունակում է լռել

arevelk-ը գրում է. «Նոյնիսկ եթէ Տէր Զօրի  հայկական եկեղեցին   աւերած եւ 1915-ի հայ  քրիստոնեայ զոհերուն աճիւնները    գետին շպրտած   «Ալ Նուսրա» ճակատի զինեալները   ոչնչացուին,  արեւմուտքը պիտի շարունակէ լուռ մնալ»  այսպէս  գրած է       Րոպըրթ  Ֆիսք The Independent-ի     մէջ  իր  այսօր  հրապարակած   յօդուածով:      

Բրիտանացի յօդուածագիրը, որ  անդրադարձած է    Փալմիրա  պատմական  քաղաքին մէջ  ISIS-ի    կրած  պարտութեան   եւ շրջանը  Սուրիոյ բանակին տիրապետութեան տակ անցնելուն մասին, նկատել տուած է, որ հակառակ այս կարեւոր  ձեռքբերման Արեւմուտքը եւ մասնաւորապէս Բրիտանիա եւ ԱՄՆ կը շարունակեն լուռ մնալ:  Ան նաեւ կասկած յայտնած է, որ  Միացեալ Նահանգներուն համար այսօր   առաջնային օրակարգ կը  կազմէ  ISIS-ի ոչնչացումը  ըսելով, թէ «անոնք  կուզեն     «քիչ  մը հարուածել»  ISIS-ը  եւ ոչ թէ ամբողջական հարուած տալ  ահաբեկիչներուն»:  Ֆիսք, Արեւմուտքի պատասխանատուներուն ուղղելով    իր խօսքը   հարց  տուած է, թէ  ինչ   կ'ակնկալեն  անոնք Սուրիոյ   նախագահ Պաշշար Ասատէն  ըսելով

« Պարոնայք, դուք ի՞նչ կը պահանջէք  Ասատէն:   Երեւի  դուք   կ'ուզէք, որ Ասատ  միայն աղօթէ   խաղաղութեան համար»: Ան  նաեւ  նկատել տուած է,  որ ISIS-ի  Փալմիրայի մէջ  կրած պարտութիւնը  վերջին   երկու  տարիներուն ամէնէն ծանր  հարուածն է  այդ ահաբեկչական խմբաւորումին դէմ նկատել տալով,որ Արեւմուտքը փոխանակ  ողջունէ       օրեր առաջ  Պրիւքսէլի  մէջ   30 անմեղ  մարդոց կեանքը խլած   ISIS-ի դէմ եղած  հարուածը կը շարունակէ լուռ մնալ:   Յիշեցնենք, որ  Սուրիոյ բանակը այսօր      ռուսական օդուժին  եւ «Հըզպալլա»ի   զինեալներուն օգնութեամբ (ինչպէս   գրած է  Ֆիսք)       յաջողեցաւ իր տիրապետութեան տակ առնել Փալմիրան: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more