▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևապաշտպան միջոցները քաղցկե՞ղ են առաջացնում

«Արևայրուքը կամ  մաշկի գույնի փոփոխումն առաջանում է մելանին պիգմենտի քանակի ավելացման հետևանքով։  Բայց, քանի որ օրգանիզմի ռեսուրսներն անսպառ չեն, գալիս է մի կետ, երբ այրվածքներ են առաջանում: Եթե մենք հանգստանում ենք ծովափում, ապա շատ կարևոր է ունենալ արևապաշտպան քսուքներ, պետք է ուշադրություն դարձնենք, որ դրանք լինեն ջրակայուն հատկությամբ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ տարածված է կարծիք՝  արևապաշտպան միջոցների մեջ առկա նյութերի քաղցկեղածին լինելու մասին, մաշկաբանը  սա չի բացառում  ու խորհուրդ է տալիս օգտագործել  միայն որակյալ արևապաշտպան քսուքներ:

Մանրամասները  տեսանյութում

Արևայրուքը կամ  մաշկի գույնի փոփոխումն առաջանում է մելանին պիգմենտի քանակի ավելացման հետևանքով։ Եվ ինչքան երկար ենք գտնվում, այնքան մելանոցիտների քանակը շատանում է և առաջանում է մաշկի մգեցում: Բայց, քանի որ օրգանիզմի ռեսուրսներն անսպառ չէ, գալիս է մի կետ, երբ այրվածքներ են առաջանում:
Արևապաշտպան միջոցերի մեջ առկա նոյւթերը քաղցկեղածին հատկություն ունեն,,,սա չեմ բացառում, բայց, եթե օգտագործում ենք որակյալ արևապաշտպան քսուքներ, ապա ցուցված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more