Նշանածին առևանգելու և նրան բռնաբարելու մեջ մեղադրվող 32-ամյա Արտուշն ընկերուհու հետ ծանոթացել էր գործընկերոջ տանը, աղջիկը եղել է գործընկերոջ քույրը, ով հետագայում դարձել էր նրա նշանածը:
pastinfo.am-ը հայտնում է այս դեպքից մանրամասներ:
Մասնավորապես՝ Արտուշը մի քանի անգամ գնացել է գործընկերոջ տուն, որտեղ տեսել և հավանել է վերջինիս քրոջը: Աղջկա և նրա ընտանիքի հետ փոխադարձ համաձայնության գալով՝ նրանք հանդիպել են, ապա՝ լրջացրել հարաբերությունները, նշանվել:
Նշանդրեքից հետո, ինչպես սովորաբար լինում է հայկական ավանդական ընտանիքում, խնամականչ են կազմակերպում և տղայի ընտանիքն աղջկա հարազատներին հրավիրում է իրենց տուն:
Ով իմանար, որ այս խնջույքը կարող է նպաստել նրանց հարաբերությունների ավարտին, և աղջիկը կվերանայի իր որոշումը և կցանկանա նշանդրության մատանին ետ վերադարձել:
Պարզվում է՝ այդ խնջույքի ժամանակ տղայի մերձավորները հարբել են, ձևավորվել է տհաճ մթնոլորտ, որից ելնելով՝ աղջկա ընտանիքը որոշել է հեռանալ նրանց տանից:
Այս ամենից աղջիկը հիասթափվել է ու որոշել խզել տղայի հետ հարաբերությունները:
Ապա ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով աղջիկը զրուցել է Արտուշի հետ, ով նրանից խնդրել է հարաբերությունները վերջնականապես պարզելու և նշանադրության մատանին ու մյուս նվերները վերադարձնելու համար վերջին հանդիպումը: Աղջիկը նախ մերժել է հանդիպման առաջարկը, ապա իրենց հարաբերությունների վերջնական ընթացքը լուծելու պայմանով համաձայնել աշխատանքի ավարտից հետո` ժամը 18:00-ի սահմաններում, հանդիպել նրա հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: