Թարմացում․ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է. հայտնում են ՔԿ-ից
1 անձի՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության հոդվածի հատկանիշներով։
Առևանգում և լրացուցիչ բռնաճնշում Ղուկասյանների ընտանիքի նկատմամբ․ Զարուհի Փոստանջյան
Դիմակավորված ոստիկանները Վարդան Ղուկասյանի որդուն տարել են անհայտ ուղղությամբ,-հայտնում է ԱրմԼուր.am-ը․ Սպարտակ Ղուկասյանին հրավիրել են Շիրակի մարզի քննչական բաժին, երբ նա մոտեցել է շենքին՝ փորձելով ներս մտնել, դիմակավորված ոստիկանները շրջափակել են նրան ու տարել։
|
Հավելենք, որ Վերաքննիչ հակակոռոիպցիոն դարարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Փաստաբնները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել Ղուկասյանի ՔԿՀ- ում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։ |


