Life.panorama.am-ը ներկայացրել մաշկի ծակոտիները փոքրացնելու և այն առավել աննկատ դարձնելու համար օգտակար բնական բաղադրիչներ։
1․ Մաշկի ծակոտիների դեմ պայքարում շատ արդյունավետ է սոդան։ Անհրաժեշտ է մի փոքր սոդան խառնել ջրի հետ և քսել մաշկին։ Պահել մոտ 10 րոպե, և նրբորեն շրջանաձև մերսումներ կատարելով լվանալ մաշկը սառը ջրով։
2․ Վարդի ջուրը, կիտրոնն ու վարունգը ևս կօգնեն այս հարցում։ Վարունգը տրորել, ապա ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ վարդի ջուր։ Խառնուրդը քսել մաքուր սրբիչի վրա և այն դնել մաշկին։ Պահել 15 րոպե և լվացվել սառը ջրով։
3․ Մեկ այլ հիասքանչ միջոց է ձվի սպիտակուցն ու կիտրոնի հյութը։ 1 ձվի սպիտակուցին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և քսել մաշկին։ Պահել այն մինչև չորանա։ Լվացվել կրկին սառը ջրով։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում