Life.panorama.am-ը գրում է.
Մասնագետները համոզված են, որ հղիներին չի կարելի երկար ժամանակ մնալ արևի տակ:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որին մասնակցել են 45 կանայք, մշտապես արևի տակ գտնվելը կարող է հանգեցնել օրգազնիզմում ֆոլաթթվի աղի մոտավորապես 20 տոկոս պակասին: Նման իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ ապագա մայրիկի և բալիկի համար:
Մասնագետների փոխանցմամբ` վտանգի է ենթարկվում երեխայի նյարդային համակարգը, ինչպես նաև ողնաշարը, արդյունքում ֆոլաթթվի խիստ պակաս քանակությունը կարող է բերել վերջույթների պարալիզի, ինչպես նաև մարմնի կառուցվածքի դեֆորմացիայի:
Նյութը՝ սկզբնաբյուր կայքում