Օգոստոսի 15-ին լրանում է Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի հանձնվելու 70-րդ տարին։ Այդ պատերազմի ընթացքում բազմաթիվ ամայացնող ճակատամարտեր ու շրջադարձային կետեր են եղել, սակայն Օկինավայի ճակատամարտը պատմության մեջ է մտել որպես ամենաարյունոտն այս պատերազմում։Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ-ի համար վերջին և ամենախոշոր ճակատամարտն էր Օկինավայում ափհանումը: Նրանում ընդգրկված էին հազարից ավելի ռազմանավեր, հարյուր հազարավոր զինվորներ ու սպաներ: 82 օր տևած անզիջում մարտերը, որոնք ավերել էին գյուղերն ու այրել՝ անտառները, ավելի քան երկու հարյուր հազար մարդու կյանք խլեցին:
Օկինավայի ռազմական խարսխակայանի փոքրիկ թանգարանը պահպանել է պատերազմական շրջանի նկարներ և վկայություններ: Ըստ թանգարանի վարիչ Մարք Ուեյքասթերի՝ ճապոնացի գեներալ Միցուրու Ուշիջիման հետևում էր ջլատելու նպատակ ունեցող պարտիզանական պատերազմի ռազմավարությանը. «Օկինավայի ճակատամարտում նա հաղթելու նպատակ չուներ։ Ուշիջիման նպատակամղված էր այնքան արյունաքամ անել ամերիկյան զորքերին, որ ԱՄՆ-ն խաղաղություն առաջարկեր»:
Ամերիկայի ձայնի տեսանյութը