▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյոք ժամանակը չէ՞, որ ՀՀ-ում կատարակտի դեմ պայքարի իրական պետական միջոցառումներ սկսվեն»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հարապարակել՝ վերնագրելով․ «Կատարակտը թոշակառուների հիվանդությունն է»։ Տեսանյութում խոսելով կատարակտի մասին՝ ասում է․ «Արդյո՞ք ժամանակը չէ, որ ՀՀ-ում այս հիվանդության դեմ պայքարի իրական պետական միջոցառումներ սկսվեն։ Այս հարցը պետք է ուշադրության կենտրոնում պահել և բյուջեում կատարել շատ մեծ մասհանումներ առողջապահությանը՝ հատկապես տեսողության հետ կապված հիվանդություններին։

Բացի կատարակտը բուժելու վիրաբուժական ծառայությունը, կա հետվիրաբուժական ծառայություն ստանալու որոշակի գին, և պետք է հաշվի առնել, որ քաղաքացին չի կարող նվազագույն թոշակով և՛ սնվել, և՛ որևէ տեղ հաճախել, և՛ դեղեր գնել։ Լավագույն լուծումը պետք է լինի թոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացումը։ Մենք այս նպատակներով աշխատանքներն սկսել ենք և, կարծում եմ, շուտով 100 հազարավոր ստորագրություններով, կառավարության հետ կմտնենք լուրջ բանակցությունների մեջ՝ այս հարցերը համալիր լուծելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more