▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք չեն պատրաստվում հայտնի բլոգերները և «От Мартина»-ն ներողություն խնդրել մարքեթինգային «զոhերից»՝ հիասթափված հետևորդներից

«Արդեն մի քանի օր է` չի դադարում TIkTok սոցիալական հարթակում մարքեթինգային զոհերի տեսանյութերի տեղատարափը այն մասին, որ իրենք մոտ 1000 դրամ են տվել այդքան շատ գովազդված պաղպաղակի համար ու որևէ ձև չի համապատասխանում այն իրականությանը, որը հետևորդներին հրամցնում են հայտնի բլոգերները: 

Արդեն անդրադարձել ենք այդ մարքեթինգային արշավի չստացված կոմպոնենտին, բայց մեկ կարևոր հանգամանք կա. բլոգերը, ով իր հետևորդներին հավաքել է, այսպես ասած սեփական անձի հանդեպ համակրանք ունենալու գնով, չի կարող որևէ գնով խաբել նրանց` հանուն նրա, որ գովազդից եկամուտ ունենա:

Խնդիրն այն է, որ եթե հետևորդը մեկ անգամ խաբվի ու իրեն համարի մարքեթինգի զոհ, վստահաբար կարող ենք ասել, որ երկրորդ, երրորդ գովազդից հետո ինքը կհեռանա այդ հայտնի մարդու հետևորդների ցանկից:

Կարևորագույն հարցն այն է, թե որքան են հայ բլոգերները «դողում» իրենց հետևորդների համար: Որքանով են հայ բլոգերները ազդվում այն տեսանյութերից, որտեղ հասարակ սպառողն ու նույն ինքը` իր հետևորդը, նշում, որ  մարքեթինգի զոհ է ու այն մարքեթինգի, որի իրականացնողը հենց այդ հայտնի բլոգերն է: Այն, որ От Мартинан կարող է և ինչ որ չափով չընդունել իր մեղքը ու պնդել, որ իր արտադրանքը լավն է, հայ բլոգերը, ով գովազդելուց պնդել է, որ այդ արտադրանքը անթերի է ու նմանը չունի, այսօր պետք է հետևեր հետևորդների բողոքներին ու հանուն արդարության ու իր համբավի գոնե ներողություն խնդրեր հետևորդներից, ովքեր լսելով իրենց խորհուրդը, գնացել, գումարով գնել են արտադրանքը և այսօր իրենք իրենց համարում են մարքեթինգի զոհ: Այս ամենը ճիշտ աշխատանքն է հանրային տիրույթում, բայց ինչպես տեսնում ենք Պոնչը, Օվսիկը, Էվիկը, Ռոզան, ովքեր ամենայն հավանականությամբ գումարով են գովազդել արտադրանքը, չեն պատրաստվում արդար լինել իրենց հետևորդների հանդեպ:

Փորձելու ենք այնպես անել, որ հայ հայտնիները պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ գովազդում են»,-գրում է ՍթարՆյուզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more