▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդեն քանի տարի է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել»․ Սերժ Սարգսյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը տևական ժամանակ է չկա քաղաքականության մեջ․․․ Ես արդեն քանի տարի է՝ նրա հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կա կարծիք, թե նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան Ռոբերտ Քոչարյանիի հետ։
«Եվ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իմ հարաբերությունները պետք է հակադրվեն Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ ուրիշի հետ իմ հարաբերություններին»,- նշեց Սարգսյանը՝ հերքելով նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միավորվելու և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կոալիցիա կազմելու մասին շրջանառվող լուրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more