▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարության բռնաբարությունը շարունակվում է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լիսկայի տղայի գործը կոծկելու էպիկական սագան գնալով ավելի ու ավելի է վեր ածվում աբսուրդի թատրոնի: Երևում է քննչական կոմիտեում արդեն այնքան են հաբռգել, որ բացարձակապես թքած ունեն հանրային արձագանքի վրա ու իրենց ընդհանրապես հաշվետու չեն համարում՝ կայացրած որոշումների համար:

Աղվան Հովսեփյանի դուքյանի ներկայացուցիչները լավ կանեն հիշեն, որ ՀԵՆՑ իրենց անփութության և նույնիսկ կասեի թողատվության պատճառով, մի երկու շաբաթ առաջ Ադրբեջանում հայտնվեց քրեական հանցագործության մեջ կաասկածվող Վահան Մարտիրոսյանը, քանի որ ՀՔԾ-ի հերթական անտաղանդը՝ տնային կալանք սահմանելով, կարիք չէր գտել անձնագիրը վերցնելու, ոչ էլ ԱԱԾ սահմանապահ զորքերին տեղյակ պահելու:

Հիմա էլ էս փնթիները որոշել են Լիսկայի որդուց այնպիսի անմեղ գառ սարքել, որ վերջինս սկսի մկկալ՝ դերին լիարժեք համապատասխանելու համար: Հասկանալի է, որ Սդղի գյոլի գործով տուժածների բերանը ինչ-որ կերպ փակել են, բայց գործ ունենք ծանր հանցագործությունների շղթայի հետ՝ իրականացված ռեցեդեվիստի կողմից ու անգամ եթե տուժող կողմը ոչ մի պահանջ չներկայացներ, միջնույն է՝ գործը պետք է դատարան հասնել:

Այնուամենայնիվ, ՀՔԾ-ում որոշել են, որ երևի մարդիկ էշ են ու եթե իրենք ցուցմունքները փոխելով ու «փորձաքննություններով» հայտարարեն, որ ծեծկռտուքի ժամանակ Տիգրան Խաչատրյանը մեղմիկ-մեղմիկ թիթեռներ էր բռնում այդ կողմը, մարդկանց բերանը փալվելու է: Սխալվում եք պարոնայք, սա հերթական անգամ ապացուցում է, որ ՀՔԾ կոչվածն անիմաստ ու կոռումպացված կառույց է ու եթե այսպես պետք է աշխատեք, ուրեմմն ավելի լավ է քննչական ֆունկցիաները կատարի կամ Ոստիկանությունը, կամ էլ Դատախազությունը, որովհետև դուք լրիվ վարկաբեկվում եք ու մի գրամ հավատ այլևս չեք ներշնչում:

 Գուրգեն Վարոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more