Hraparak.am-ը գրում է. Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված (ինֆարկտ) է ստացել: Մեր տեղեկություններով՝ նա երեկ տեղափոխվել է Նորքի սրտաբանական, սրտի անոթները ստենտավորել են: Նորք Մարաշ բժշկական կենտրոնից հայտնեցին, որ փոխնախարարը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է: Հիվանդանոցից հաստատեցին, որ Արսեն Մկրտչյանի սիրտը ստենտավորել են:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում