▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարադատության նախարարը՝ երկու նոր նախարարությունների մասին

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել երկու՝ Տարարծքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ ստեղծելով մեկ նախարարություն, որը կկոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

Երկրորդ առաջարկով նախատեսվում է կառավարության կազմում ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Վերջինը ԵՏՄ ինտեգրման խնդիրներով է զբաղվելու, ունենալու է այլ գործառույթներ՝  օրինակ ԵՄ ինտեգրման հարցը և այլն:

Նախարարի խոսքով՝ նպատակը  կառավարության համակարգը արդյունավետ դարձնելն է:

«Այս երկու փոփոխություններով բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում»,-նկատեց  Հովհաննես Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more