Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդար կլիներ, եթե Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Արցախի քրիստոնյաների և նրանց մշակութային ժառանգության ոչնչացման համար շքանշան շնորհեր ոչ միայն հայակուլ Մեհրիբան Ալիևային, այլև նրա գործընկերոջը՝ Աննա Հակոբյանին։ Նույն անարդար մոտեցումն է դրսևորել նաև Հռոմի ոչ երջանկահիշատակ պապը։ Թեև՝ Հռոմի պապի և Կիրիլի տարբերությունը ո՞րն է, երբ գործը վերաբերում է հայերին ու թուրքերին։
Իսկ եթե խոսենք ավելի լուրջ, ապա Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի խրախուսումը՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Չինաստանի կողմից, վկայում է ոչ միայն մեծ պետությունների լիակատար հրաժարումը ցեղասպանությունները կանխելու և պատժելու իրենց ստանձնած պարտավորություններից, այլև ազդարարում է այդ համամարդկային ոճրագործությունների միջազգային օրինականացման նոր գործընթացի մեկնարկը։ Այդ մահաբեր քաղաքականությունը «հաջողությամբ» ավարտվեց Հայաստանի մեկ քառորդ մասում՝ Արցախում, իսկ այժմ նույն «հաջողությամբ» շարունակվում է Գազայում և Պաղեստինի այլ հատվածներում։ Այս արյունոտ շղթան վաղ թե ուշ անխուսափելիորեն ծնելու է նոր ցեղասպանություններ աշխարհի տարբեր անկյուններում։ Ընդ որում՝ ըստ ամենայնի, հաջորդ թիրախներից մեկը լինելու է դարձյալ Հայաստանը, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն ու ազգաբնակչությունը։
Հայաստանին ու հայ ժողովրդին կարող է փրկել միայն ամենախելահեղ դիմադրությունը։ Ուրիշ ոչինչ և ուրիշ ոչ ոք. ո՛չ որևէ դաշնակից, ո՛չ որևէ «միջազգային իրավունք», ո՛չ էլ որևէ աղերսագիր։ Չկա փրկություն առանց պայքարի»։
***
|
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ ընտրած և վերընտրած ազգը ոչ Վատիկանից, ոչ էլ Ռուս պատրիարքից նեղանալու իրավունք չունի: Քանի դա իշխանության ա, հայ լինելը ամոթ ա: Հային ոչ ոք չի հարգելու, քանի որ այդ ընտրությամբ հայը աշխարհին ցույց տվեց, որ ինքն իրեն չի հարգում»։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Համայն Ռուսիո պատրիարքը պարգևատրել է Ալիևի կնոջը։
|