▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանը՝ անհայտ կորածների մասին

Սովորաբար անհայտ կորածների դեպքում հիմնականում կատարվում են որոնողական և ճշգրտման աշխատանքներ: Ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, հիմնական մասը գտնվում է մարտական իրավիճակում, ուստի այս պարագայում շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ երեկ անհայտ կորածների 1-2 տվյալ արդեն հրապարակվել է, որոնողական աշխատանքները շարունակվում են և հնարավոր է, որ այսօր էլ նոր տվյալներ հրապարակվեն:

« Քանի որ Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ շփում չկա, գերիների մասին խոսելը դժվար է: Եթե լիներ անգամ մեկ գերի, նրանք կարող էին օգտագործել, քանի որ հիշում ենք, որ անգամ մեկ հովվին, մեկ քաղաքացիական անձին ինչպես էին օգտագործում: Այս պարագայում ոչինչ հերքել և հաստատել, թե ինչ կարգավիճակ և ինչ ճակատագիր է, չի կարելի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more