▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան պատերազմի վերջին թեժացման հետ կապված մի ոչ դուրեկան բան եմ նկատել

Արցախյան պատերազմի վերջին թեժացման հետ կապված մի ոչ դուրեկան բան եմ նկատել: Չասեմ բոլորը, բայց մեծամասնությունը խոսում, գրում,տեսանյութ են նկարում Արցախի հյուսիսարևելյան ուղղության մասին: ատ քիչ նյութեր կան հարավարևելյան ուղղության մասին.կարծես մոռացված, անտեսված ուղղություն լինի,սակայն այնտեղ ևս քիչ չեն եղել հիշելու, գովելու արժանի գործեր: Սկսելու եմ խոսել իմ տպավորությունների և հիշողությունների մասին: Կպատմեմ մի դեպքի մասին, որը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից: Դեպքը տեղի ունեցավ Մեխակավանում(Ջաբրայիլ): Մարտ ամսին միջադեպ,էր տեղի ունեցել զորամասում և զինվորներից մի քանիսին տեղափոխել էին ՌՈ մեկուսարան`հետաքննությունից ելնելով:Տղաները հենց այն վաշտից էին,որը կորուստներ էր կրել,երբ հերոսաբար մարտնչել էր թուրք շների և վարձկանների դեմ: Նրանց հանդեպ մեկուսարանում վարվել էին մարդկային, ըստ օրենքի և խոսքս նրանց մեկուսարանում պահելու մասին չէ: Տղաները մեկուսարանում ապահով էին,այնտեղից նրանց սահման չէին տանելու: Տղաները ըմբոստացել էին մեկուսարանում,ասել էին , որ իրենց ընկերները թուրքին կոտորելով զոհվել էին, իսկ իրենք այնտեղ նստած են և ստիպեցին, որ իրենց բերեն զորամաս: Նրանց զորամաս գալը համընկավ այն օրերի հետ,որ տուն վերադառնալուց մի քանի օր առաջ,առողջական խնդիրների պատճառով իջեցրել էին ինձ դիրքերից: Պատիվ ունեցա տղաների հետ ծանոթանալու, շփվելու, մտերմանալու: Ծայրահեղ համեստ, քաջ տղերք են: Երեք օր հրամանատարների հետ կռվում էին, որ իրենց չպահեն զորամասում, այլ դիրքեր տանեն, իսկ հրամանատարությունը չէր ցանկանում շուտ տանել նրանց դիրքեր. նրանց հոգեբանական ճնշման չենթարկելու համար: Տղերքը ճնշվող չեն և իրենց ուզածին հասան`գնացին դիրքեր: Երբ երկրորդ անգամ մեկնեցի մեր կամավոր ընկերներից իմացա, որ տղերքը իրենց առյուծավայել են պահել դիրքերում, իսկ ուրախությանս չափ չկար, երբ տեսա նրանց ողջ և առողջ, այնպիսի ջերմությամբ իրար դիմավորեցինք ասես հարյուր տարվա մտերիմներ լինեինք:

Հ.Գ. Ռազմական էթիկայից ելնելով նրանց անունները և նկարները չեմ հրապարակում, բայց կգա ժամանակը,որ բոլորը նրանց դեմքով կիմանան,չնայած,որ համացանցում արդեն կա նրանց հետ տեսանյութ: Իմացեք հայեր, որ նման 18-20 տարեկան համեստ կորյուններ ունենք:

Տիգրան Մկրտչյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more