
news.am-ը գրում է.
Արցախում սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում զոհված Արայիկ Օրդուբեկյանի մայրը սեպտեմբերի 3-ի երեկոյան 8-րդ զավակին է լույս աշխարհ բերել: Այս մասին ասաց ընտանիքի հարեւաններից տիկին Քրիստինեն: Նա նշեց, որ զոհված զինծառայողի մորը սեպտեմբերի 3-ին են հաղորդել որդու մահվան մասին եւ միանգամից տեղափոխել հիվանդանոց, որտեղ կեսարյան հատումով լույս աշխարհ է բերել աղջիկ երեխային:
Արայիկ Օրդուբեկյանի ընտանիքը մոտ 1 տարի առաջ էր Քաշաթաղ տեղափոխվել Երեւանից, Օրդուբեկյան ամուսինները ունեն 7 երեխա:
Արայիկ Օրդուբեկյանը բանակ էր զորակոչվել 2015թ. ամռանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում