▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված զինծառայողներից մեկն Արտաշավան գյուղից էր

Armtimes.com-ը գրում է. Երեկ Արցախում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված ժամկետային զինծառայողներից մեկն Արագածոտնի մարզից էր: Կայքին հայտնի դարձավ, որ զոհվածը 20-ամյա Քյարամ Սլոյանն է: Սլոյանը Արտաշավան գյուղից էր: Բոլորովին վերջերս էլ՝ մարտի 20-ին, զինծառայող ընկերների հետ նշել էր ծննդյան 20 ամյակը:

Հիշեցնենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։

 

Դ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more