Yerkir.am-ը գրում է, որ զոհված զինծառայող` 18-ամյա Կարեն Շահինյանը Աբովյան քաղաքից էր: Քաղաքապետ Վահագն Գևորգյանը պատմել է, որ Կարենենց ընտանիքը Աբովյանում վարձով է բնակվում:
«Երեք երեխա էին, երկու եղբայրները ևս ծառայել են Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում: Էս երեխան էլ երկու ամսվա ծառայող էր»,- ասել է քաղաքապետը և հավելել, որ եթե ինչ-որ բանով կարող են` կօգնեն ընտանիքին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):
Նյութը` սկզբնաղբյուր կայքում