Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կողմից պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից, մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող՝ 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը Գավառ քաղաքից էր, սովորում էր Ագրարային համալսարանում: Հունվարի 26-ին նա կդառնար 20 տարեկան: