▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում մեծ շուքով նշում են մայիսյան Եռատոնը

Մայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից Ստեփանակերտի և ԼՂՀ բոլոր շրջկենտրոնների փողոցներով ՊԲ զինվորականների հանդիսավոր քայլերթով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, առավոտյան է սկսվել նաև մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին: Երկու հայկական երկրների բարձագույն ղեկավարությունները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Այնուհետև տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Նշենք որ տոնական միջոցառումներին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակայանը, ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:Նշենք, որ Եռատոնին նվիրված` այսօր Արցախի բոլոր շրջաններում նախատեսված են տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտում կլինի տոնական համերգ, որն կավարտվի շքեղ հրավառությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more