News.am-ը գրում է. ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 7-ին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Արման Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր: Այս մասին հայտնեց Գավառի ավագանու անդամ Պարգեւ Հակոբյանը:
Արմեն Ղանդիլյանը ընտանիքի միակ զավակն էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ:
Հիշեցնենք, որ 1997թ. ծնված Արման Ղադիլյանը մահացել էր ժամը 01:30-ի սահմանում` ձախ այտի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում