▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել

Panorama.am-ը գրում է.

Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը հենակների օգնությամբ արդեն փորձում է քայլել: Կայքի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը, երեկ մի քանի քայլ է արել, աստիճանաբար կփորձեն քայլերն ավելացնել:

«Հովհաննեսը դեռևս աջ կողմը չի շարժում, ձեռքը թույլ է, սակայն բժիշկները վստահեցնում են՝ ժամանակի ընթացքում կկարողանա շարժել»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե այսօր կարողանում է կանգնել և նույնիսկ մի քանի քայլ անել, ապա նման արդյունքի հասել են նաև մերսումների շնորհիվ. «Օրական 2-3 ժամ մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա են անում և արդյունքում մահացած բջիջները վերականգնվել են»:

Տիկին Գայանեի խոսքերով՝ բժիշկների ուշադրությունն ու հոգատարությունը ևս դրական է ազդում Հովհաննեսի առողջության վրա. «Հովհաննեսս հումորով տղա է, արդեն բժիշկների հետ կատակներ է անում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more