Արցախում պաշտոնյաներ, պատմաբաններ ու ընդհանրապես տարբեր բնագավառի լավ մասնագետներ կան, որոնք կարող են իրենց պետական մտածելակերպով դասական օրինակ ծառայել մեր պաշտոնյաների համար: Նաեւ մի ուրիշ բան էլ եմ բացահայտել, որ այդ մարդիկ կարող են նաեւ Հայաստանի շատ պաշտոնյաների, փորձագետների, պատմաբանների եւ քաղաքագետների համար թրեյնինգներ անցկացնեն, որպեսզի բացատրեն ու սովորեցնեն, թե ինչու չի կարելի ռուսահպատակ լինել:
Հակառակ Հայաստանի քաղաքական եւ պետական գործիչների մեծ մասի, Արցախում ավելի ռեալ են պատկերացնում ռուսական վտանգը եւ ավելի լավ են կարողանում տարանջատել ռուսական վտանգն ու օգուտը: