▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախից հետո այլևս ոչ մի ելք անհավանական չեմ համարում». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․

«9 ամիս շարունակ Արցախում 120 000 մարդ կալանքի տակ էր, ու նրանց «կալանքի հիմնավորումը» տվել էր էս նույն Նիկոլը։
9 ամիս շարունակ, իսկ հետո արդեն սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված «չքնաղ նոր աշխարհում» ես փորձում էի հասկանալ, թե ինչ էր կատարվում մարդկանց գլխում ու սրտում` էն մարդկանց, որոնց սատարած իշխանությունները շրջափակման ընթացքում պետության միջոցներով մեծ տոնական միջոցառումներ էին կազմակերպում ու Սնուփ Դոգի լուրն իմանալով` ուրախությունից գոռում էին Welcome, dear STAR!
Ես ոչ մի կալանքի վրա չեմ զարմանում, Նիկոլի ու նրա ենթակաների ոչ մի ստատուսի վրա չեմ ապշում։
Շրջափակման ժամանակ նրանք ծիծաղել են իրենց տված «թղթի» հիման վրա կալանավորված 120 000 հարազատ հոգիների վրա։ Ու շարունակել են իրենց իշխանությունը, ու նրանց ձեռքը սեղմել են ու նրանց հետ մինչև հիմա շփվում են մարդիկ, որոնց ես ժամանակին ընկեր եմ համարել։
Արցախից ելքից հետո ես այլևս ոչ մի ելք անհավանական չեմ համարում։
Պարզապես էն մարդիկ, որոնք էսօր տեսնում են կատարվողն ու շարունակում նրանց աջակցել, անգամ իրենց լղոզված ձևերով, պիտի իմանան, որ իրենք պատմության մեր սև էջի իրենց բաժինն են ներկում` իրենց ձևով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more