«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․
«Ինչո՞ւ է հենց այս օրը ընտրվել ՀՀ անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության անցկացման համար։
Դա կարելի էր անել մի քանի օր առաջ կամ սեպտեմբերի 21-ից հետո, բայց ոչ՝ տոնական պետական պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին։
Երկու տարի առաջ այս օրը Արցախում սկսվել է մեկ օր տևողությամբ անհավասար պատերազմ, որում զոհվել են մեր հայրենակիցները, այդ օրը 150 հազար մարդու էթնիկ զտման սկիզբն է դրվել․․․
Լավ, պարզ է, որ այդ թեմայով որևէ հայտարարություն չի արվում, որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները մոռացության մատնվեն ու լեգիտիմացվեն, և որպեսզի հանկարծ Ալիևը չբարկանա. պայքար չկա, Արարատ լեռը ամեն տեղից հանում եք, բայց մի՞թե ձեր մեջ ընդհանրապես ապրումակցում չի մնացել»։