▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ժողովրդի կամարտահայտությանը հակասող որևէ լուծում չի կարող լինել. Իսագուլյան

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Անկախ արձանագրած արդյունքից՝ շատ կարևոր էր այս հանդիպումը: Գործընթացը բավական բարդ է ընթանում հասկանալի պատճառներով և այս հանդիպմանը որևէ սպասելիք չունեինք: Կարծում եմ՝ սեպտեմբերին որոշակի պարզություն կլինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ մշտական  ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ բոլորն արդեն հասկանում են՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդեն իսկ գերակա լինելը:

«Հայկական կողմը շեշտում է՝ Արցախի ժողովրդի կամարտահայտությանը հակասող որևէ լուծում չի կարող լինել: Մեզ համար կարևոր է, որպեսզի Արցախն էլ մասնակցի բանակցություններին, կարծում եմ, որ դա ժամանակի խնդիր է, այն արդեն առաջին պլանում է»,-ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը:

Նրա փոխանցմամբ՝ կարևոր դեր է ունեցել հայկական կողմի միակողմանի մշտադիտարկման արդյունքների տրամադրումը բոլոր կողմերին: Վերջին շրջանում սահմանում կատարվող ամեն ինչ ներկայացվում է բոլորին:

«Կարծում եմ, եթե Ադրբեջանը դարձյալ մերժի հետաքննող մեխանիզմների ներդրումը, միջազգային հանրությունը լուրջ վերաբերմունք ցույց կտա»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more