ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է Արցախի հարցի և Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ուղիղ եթերի մասին: Տեսանյութին կից Աշոտյանը գրել է.
«Արցախի հարցում դինամիկա կա, ու այն Հայաստանի եւ Արցախի համար բացասական է։
Ի՞նչ են այսօր քննարկում Հայաստանի իշխանությունները: Երեկվա ուղիղ եթերում վարչապետը որևէ կոնկրետ մոտեցում, որդեգրված քաղաքականություն Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում չհնչեցրեց:Իր ամեն մի ելույթով նա ստիպում է ԱԳՆ-ին կամ ՊՆ-ին իր հետեից մաքրել իր ասած անհեթեթությունները:
Լրահոսի հետևում վարչապետը տեսնում է նախկինների ականջներ: Սակայն եթե մեկ տարի առաջ Արցախյան հարցի շուրջ քննադատում էին ՀՀԿ-ականները, իսկ այսօր մեկ տարի անց հանրային դժգոհության տարափի մեջ լսվում են նաև այլ ձայներ:
Նիկոլ Փաշինյանւը անպատասխան թողնելով Ալիևի զառանցանքները եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների մասին: Փաշինյանը Արցախյան հարցում հակադարձում է մտահոգ մարդկանց՝ մեզ, բայց չի հակադարձում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը: Մե՞նք ենք սպառնալիք, թե Ադրբեջա՞նը: Ինչու՞ չեք անդրադառնում Ալիևի հայտարարություններին: Ոչ վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը:
Եթե համոզում ես հանրությանը, որ դավարդրանքի չես գնում՝ դա հիմնավորելով, որ դա չէիր անի Սերժի ու Քոչարյանի համար աշխատած մարդու մոտ, դա ոչ միայն համոզիչ չէ, այլև մանկամիտ փաստարկ է, պրիմիտիվ է ու պարզունակ»:
Կարդացեք նաև՝Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար․ Փաշինյան
Կարդացեք նաև՝ Հենց Ալիևին տեսա, միանգամից՝ դավայ, դավադրությու՞ ն ենք անում․Փաշինյանը խոսեց Հայրապետովի մասին
Կարդացեք նաև՝ Աննային 1 մլն դոլարանոց մեքենա չենք գնել, Մեհրիբան Ալիևիայի հետ էլ չի հանդիպել. Փաշինյանը հերքում է