▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը կանգնեց արյունահեղության պատասխանատուների կողքին». Լիբանանի հայ համայնք

Լիբանանի հայկական համայնքը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Արցախի անկախութեան տոնին նախօրէին Աննա Յակոբեան ընտրեց կանգնիլ հայ ժողովուրդի արիւնահեղութեան պատասխանատուներու կողքին։ Աւելի քան 10,000 հայ սպաննուած է, մեր պատմական հողերը կը շարունակեն մնալ օկուպացիայի տակ, իսկ երկու տասնեակէ աւելի հայ հայրենակիցներ ապօրինի կերպով կը պահուին Պաքուի բանտերուն մէջ, մինչդեռ ան կը ժպտի մեր դահիճներուն հետ կանգնած։

Այս ամօթալի ներկայացումը տեղի ունեցաւ Չինաստանին մէջ՝ ձեռնարկներու ծիրին մէջ, որոնք կազմակերպուած էին Չինաստանի առաջին տիկնոջ կողմէ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան (ՇՀԿ) շրջանակներուն մէջ, ուր Յակոբեան հանդիպեցաւ Ատրպէյճանի փոխնախագահ եւ բռնապետ Իլհամ Ալիեւի կինը՝ Մեհրիպան Ալիեւային, ինչպէս նաեւ Թուրքիոյ նախագահի կինը՝ Էմինէ Էրտողանին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more