▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի դիտորդին անգրագետ ասողը անհայրենիք անդաստիարակ է. Հովհաննիսյանը՝ Իոաննիսյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու տարի առաջ իր մասին իմ հնչեցրած գնահատականից հետո աշխատել եմ չանդրադառնալ ստորեւ բերվող պերսոնաժի Չմտքերին։

Դանիել Իոաննիսյանին մեկդ փոխանցեք, որ ինքը ՈՉ մեկ է, որ ինձ հորդորի կամ սադրի մեր կազմակերպության Ֆինանսավորումը ասել։ Կհրապարակեմ սահմանված կարգով։ Սա մեկ։ Ի դեպ՝ տղա՜ ի տարբերություն քո սորոսական դոլարային միլիոնների, մեր ծախսերը խիստ համեստ են, դրամով են ու միլիոնի չեն հասնում։ Հիշիր՝ պատասխան ես տալու, եթե չապացուցես, որ գողացած փողեր են։

Դու Սորոսի չգողացած փողերը ծախսիր ու հայրենիք եւ Արցախ բառերը արտաբերիր՝ առանց ամաչել։

Ուրեմն՝ սույն անձի ազդեցությամբ գործող կայքը զանգահարել էր ինձ երկու օր առաջ՝ հարցնելով արդյոք կազմակերպությունը արել է դիտորդություն թե ոչ՝ ասացի այո ( ես վատառողջ լինելու պատճառով 2-րդ փուլում անձամբ ներկա չեմ եղել): Հաջորդ հարցը հետեւյալն էր՝ ձեր կազմակերպությունը պետական կամ մասնավոր ֆինանսավորում ունի թե չէ։ Ասացի, որ ունենալ պետական ֆինանսավորման մենաշնորհ կարող է ունենալ միայն «Իրազեկ քաղաքացիների միավորումը» եւ «Transparency international»-ը։ Հաշվի առնելով, որ շաաատ վաղուց արդեն աշխատանքային ժամ չէր, խոսակցությունը ընդհատել եմ ու կախել լսափողը։

Արցախցի դիտորդին անգրագետ ասողը անհայրենիք անդաստիարակ է։ Հատկապես՝ սեփական դիտորդների ագրեսիվ ու թշնամական պահվածքի դեպքում։

Այո հիգիենայի նորմերը մեր դիտարկած ԲՈԼՈՐ տեղամասերում պահպանվել են։

Սրացումները հասկանալի են։ Գարունը կապ չունի։ Մի նեղվի՝ էլի կդիտարկես՝ աշխարհի ամենամեթոդաբան դիտորդ ջան։ Ու գուցե անգամ՝ փչացնես էլ ինչ որ բան։

Հ.Գ. Մեթոդանություն եւ այլ՝ զեկույցում։
Հանգիստ նստեք տեղներդ։ Ամենաիրավաբան ամենամեթոդաբան ամենաֆիզիկոս ջան։

Հ.Գ.Գ. Մեկ էլ ֆեյքերիդ ասա Արցախին վերաբերող փոստերի տակ լկտիաբար չարտահայտվեն։ Իշխանական մյուս ֆեյքերը այլ տեղեր են գրում»:

Ավելի վաղ՝ Դանիել Իոաննիսյանը հետևյալ գրառումն էր կատարել․ 

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արփինե Հովհաննիսյանը, որ ըստ էության կեղծ դիտորդություն է արել Արցախում (ստորև կասեմ, թե ինչու է կեղծ) «Երկիր Մեդիայի» եթերում բացահայտ ստեր ու մանիպուլացիաներ է ասել «Իրազեկ քաղաքացիների միավորման» գնահատականների ու այլ հարցերի մասին:

Տեսախցիկներով չկահավորված տեղամասերում մեր արձանագրած խնդրահարույց պատկերի մասին իր մանիպուլատիվ գնահատականը համեմելու համար Հովհաննիսյանը ակնարկում է, որ մենք թերագնահատում ենք այդ տեսախցիկների համար գիշերները չքնած մարդկանց գործը: Այդ չքնողներից մեկը ես էի ու այն, որ գլուխ չեմ գովում, չի նշանակում, որ կարելի է նման բաներ խոսել:

Արփինե Հովհաննիսյանը նաև խոսել է մեր ֆինանսավորումից ու դրանից կառչելով ինչ-որ անհեթեթ եզրահանգումներ արել: Սա այդքան սյուռ չէր լինի, եթե ի տարբերություն մեզ, Հովհաննիսյանը գաղտնի չպահեր, թե ո՞վ է ֆինանսավորել իր առաքելությունը: Չնայած, եթե դա նախկին իշխանության ժամանակ գողացված փողերից է, պարզ է, որ չի ասելու:

Իրեն այժմ «քաղ. հասարակություն» հռչակած Հովհաննիսյանը, որ ասում է, որ «խախտումները չէին կարող ազդել նախագահական ընտրությունների վրա», երևի շատ արագ է մոռացել, որ 2017 թվականի ընտրություններոին զուտ ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի միջոցով իր ՀՀԿ-ն ստացավ համարյա 50 տոկոս ձայն, այնինչ դրանից մեկուկես տարի հետո նորմալ ընտրությունները ցույց տվեցին, թե որքան հեռու էր այդ տոկոսը իրականությունից:

Արփինե Հովհաննիսյանը մաքուր-զուլալ սուտ է ասում, որ ջանքեր չեն գործադրվել միջազգային դիտորդների (այդ թվում՝ ԵԽԽՎ պատգամավորների) հրավիրելու առումով: Ահռելի ջանքեր գործադրվել են, շատ մեծ արդյունք կլիներ, եթե կորոնավիրուսը չտապալեր դա:

Հովհաննիսյանի խոսքում այլ ստեր էլ կային, բայց դե հատ-հատ չեմ անդրադառնալու: Չեմ բացառում, որ հերքում պահանջենք:

Ես չեմ ուզում խոսել Արփինե Հովհաննիսյանի «Իրավական Կրթություն» ՀԿ-ի դիտորդների համատարած անգրագիտության մասին և չեմ պատմի այն դեպքերը, երբ մեր դիտորդները այդ դիտորդներին իրավական լիկբեզ էին անում: Բայց ասեմ իրենց դիտորդության մասին մի քանի փաստ, որոնք միջազգային ստանդարտներով (տես առաջին մեկնաբանությունը) կեղծ դիտորդության բնորոշումներն են.

1. Ֆինանսավորումը գաղտնի է պահվում

2. Ուներ դիտորդներ, որոնց բեյջի վրա նույնիսկ դիտորդի անուն-ազգանունը չկար և որոնց անունները չկար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրված դիտորդների ցանկում

3. Չեն հրապարակել դիտորդության մեթոդաբանությունը:

Կեղծ դիտորդությունը, կեղծ քաղհասարակությունը պոզով-պոչով չի լինում, հենց այսպես է լինում: «Իրավական Կրթություն» ՀԿ-ի դիտորդությանը դեռ կանդրադառնանք, քանի որ կեղծ դիտորդներին պետք է ջրի երես հանել: Հարցն այն է, թե ինչու է «Երկիր մեդիայի» եթերում խոսել հենց կեղծ դիտորդության ղեկավարը:

Հ.Գ. Որ ապաքաղաքական օրինակով պատկերացնեք, թե ինչ կարգի կեղծ էր Արփինե Հովհաննիսյանենց դիտորդությունը, ասեմ, որ իրենք հայտարարել են, որ «բոլոր տեղամասերում պահպանվել են հիգիենայի կանոնները», իսկ մեր դիտորդները տեսել են այդ կանոնների խախտման 285 դեպք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more