▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախ աշխարհը չի կարող այլևս լինել առևտրի առարկա գերտերությունների համար

Պարտադիր չէ լինել պատմաբան կամ զբոսնել պատմության քառուղիներով, որպիսզի հասկանալ թե Արցախ աշխարհը (թե՛ լեռնայինը, թե՛ դաշտայինը) ում հայրենիքն է: Միայն Հայրենիքատերը կարող է իր հայրենիքում բազում եկեղցիներ ու պալատներ շինել, դարերից եկող խաչքարակերտ գերեզմաններ ունենալ, միայն երկրի տերը կարող է իշխանական ու արքունական տոհմ ունենալ: Իսկ այս ամենը տեսնելու ու համոզվելու համար ,ցանկացած օտարերկրացի կարող է մի սիրողական ճանաչողական այց կատարել Արցախ և կհամոզվի, որ Արցախում իսկապես հիմա իսկական տերերն են ապրում ու արարում: Արցախ աշխարհը չի կարող այլևս լինել առևտրի առարկա գերտերությունների համար, քանի որ Արցախի տերերը վերջապես ձերբազատվել են ստրուկի, ենթարկվողի ու հալածվողի հոգեբանությունից: Արցախի տերերից մարտի դաշտում անգամ փախչում են կովկասյան ռազմասեր այնպիսի մարտիկներ, ինչպիսիք են չեչեներն ու դագերը: Նրանք՝ լինելով Արցախում, հասկացան, որ Արցախի տերերի հետ կռիվ տալը ինքնաոչնչացման նման մի բան է: Արցախն այլևս չի լինի օտարահպատակ, միգուցե Արցախին լինեն հպատակ, ցանկանան ապրել Արցախի հովանու ներքո... Արցախի տարոսը լինի Նախիջևանին, Էրգրին, Կիլիկիային ու Ջավախքին...

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more