▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձանագրվել է բոտուլիզմի այս տարվա առաջին դեպքը.տուժածներից մեկի վիճակը շատ ծանր է

Հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի այս տարվա առաջին դեպքը: ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանի փոխանցմամբ՝ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց.

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորում է առաջացել տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյից:

Կերել են 9-ը, թունավորվել են 6-ը, իսկ սա խոսում է բոտուլիզմի օջախային բնույթի մասին: Բոտուլիզմը հիմնականում առաջանում է կարմիր պղպեղի, սմբուկի, խավիարի պահածոներից, մարինացված լոլիկից, վարունգից ու տարբեր կանաչիներից: Բոտուլիզմի նախանշանները.ուտելուց հետո 3 ժամից մինչև 12 օր վա ընթացքում նոր կարող է ի հայտ գալ գլխապտույտ, ցավ որովայնի շրջանում, ձայնի խանգարում, կոպերի իջեցում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Հիգիենայի բաժնի պետը՝ հորդորելով պահածոն օգտագործելուց առաջ 20-25 րոպե եռացնել:

Անդրադառնալով տուժածների առողջական վիճակին՝ Մարգարիտա Բաբայանը տեղեկացրեց.

«6 հոգուց 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, 2-ը դեռ բուժվում են: Նրանցից մեկի վիճակը շատ ծանր է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more